ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հոկտեմբերի 30-ին՝ Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլ

Հոկտեմբերի 30-ին՝ Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլ
17.10.2016 | 13:01

Վրաստանի ԿԸՀ-ն սահմանել է ընտրական երկրորդ փուլի անցկացման և կրկնակի քվեարկության ամսաթվերը։ Հոկտեմբերի 30-ին ընտրական երկրորդ փուլ կանցկացվի 73 միամանդատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ ոչ մի թեկնածու չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։


23 ընտրատարածքներում հաղթանակը բաժին էր հասել իշխող կուսակցությանը։ Կրկնակի քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին 4 ընտրատեղամասերում։ Վրաստանի քաղաքացիները 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներ էին ընտրել հոկտեմբերի 8-ին։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ